Թուրքիայի քրդական կուսակցության առաջնորդ Դեմիրթաշի դեմ հետաքննություն է սկսվել
Թուրքիա
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի դեմ' Դիարբեքիրում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նրա հնչեցրած հայտարարությունների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Դեմիրթաշի դեմ առաջադրվել են «թուրքական ազգը, Թուրքիայի Հանրապետությունը, պետական մարմինները հրապարակայնորեն նվաստացնելու, հրապարակայնորեն հանցագործության դրդելու, հանրապետության նախագահին վիրավորելու և ահաբեկչական կազմակերպության քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներ: Արդարադատության նախարարություն հատուկ դիմում է ներկայացվել Սահմանադրության 83-րդ կետի համաձայն «հետաքննություն իրականացնելը թույլ տալու» և Դեմիրթաշի «անձեռնամխելիությունը վերացնելու» խնդրանքով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)