Անվճար երթուղի դեպի Ծիծեռնակաբերդ
Հասարակություն
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական:Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Երևանի քաղաքապետի 2012թ. ապրիլի 16-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն՝ 2011թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.
• թ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ - մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը' Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. «Հրազդան» մարզադաշտ,
• թ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փող. - Հաղթանակի կամուրջ - Մաշտոցի պողոտա - Կորյունի - Աբովյան փողոցներ - մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան: Հետադարձը' Աբովյան - Մոսկովյան - Սարյան փողոցներ - Մաշտոցի պողոտա - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ,
• թ.3 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Ծիծեռնակաբերդի խճ. - Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:
Հետադարձը՝ նույն ուղեգծով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը