Ժամանակն է սթափվել ու վերջ տալ իրավական բեսպրեդելին. Գագիկ Ջհանգիրյան
Հասարակություն
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մենք ընդունում ենք որպես նախագահական ընտրությունների առաջին փուլ: Այս մասին այսօր ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: Նրա համոզմամբ՝ նույն կարծիքին է նաև Հանրապետականը:
«Եթե այդպես չլիներ, Սերժ Սարգսյանը միայնակ չէր վարի քարոզարշավը: Մենք հակասահմանադրական ոչինչ չենք պահանջում, ժողովրդին ենք վերադարձնում իշխանություն ձևավորելու սահամանդրական իրավունքը: Ժողովուրդը պետք է որոշի՝ որ քաղաքական ուժերին է պատվիրակում գործադիրի ձևավորմանը: Առաջիկա ընտրությունները սահմանադրական կարգի այս խեղումը շտկելու լավագույն առիթն են»,- հայտարարեց Ջհանգիրյանը:
Անդրադառնալով Հանրապետականին՝ Ջհանգիրյանն ասաց, որ իշխանությունները ոչ մի խոստում չեն կատարել, «հակառակ դեպքում նրանք գիշերուզօր կթմբկահարեին ու ստիպված չէին հայտարարի, որ իրենց նորից վստահեն»:
«Չենք հավատում իշխանություններին, թե ազատ ու արդար ընտրություներ են լինելու ու դրա համար հիմքեր ունենք: Հասկանալի չեն այն պատճառաբանությունները, որով փորձում են հիմնավորել երկրից բացակայողների ցուցակի տրամադրման՝ երեք քաղաքական ուժերի մերժումը: Արտագաղթի հետ զուգահեռ մի քանի տասնյակ հազարով աճել է քաղաքացիների թիվը ցուցակներում: Հարձակումների ու կաշառքների մասին էլ չեմ խոսում»,-ասաց նա։
Ջհանգիրյանի համոզմամբ՝ Հանրապետականը հասրակական վստահության ու աջակցության որևէ պաշար չունի, ու ժամանակն է սթափվել ու վերջ տալ իրավական բեսպրեդելին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը