Երեսուն վայրկյանանոց հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
Սիրելի՛ ժողովուրդ, ՀՀ քաղաքացիներ,
արդեն տեևական ժամանակ Հայաստանում նկատվում է ողբերգական մի իրուղություն, որ մարդկանց մեծամասնությունը երազում է իրեն հույսից և ապագայից զրկող այս վարչակազմի տապալման մասին, բայց վարչակազմը շարունակում է պահպանել իշխանական դիրքրեը, և նման իրավիճակի համար գոյություն ունի մի շատ պարզ բացատրություն՝ ՀՀ քաղաքացիների մի որոշակի հատված դառնում է ընտրակեղծիքների մի մասնիկը, տվյալ դեպքում նկատի ունեմ նրանց, ովքեր ընտրության ժամանակ քվերակում են ոչ թե ազատ կամ արդար արտահայտման, այլ փողի, վարչական լծակի, թաղային հեղինակության ճնշման արդյունքում:
Չեմ ուզուոմ անտեսված համարել Հայաստանի այսպիսի քաղաքացիներին, չեմ ուզում, որ մեզ օտարենք նրանցից և նրանց օտար դարձնենք մեզ, որովհետև գիտեմ, համոզված եմ, տեսել եմ, որ նրանք ոչ պակաս, քան այս հրապարակում կանգնած յուրաքանչյուր ոք, երազում են ազատ և երջանիկ Հայաստանի մասին, իրենց զավակների բարօրության մասին: Եվ հիմա այստեղից ուզում եմ ուղերձս հղել տվյալ քաղաքացիներին՝ նրանց պատմելով երեսուն վայրկյանանոց հեղափոխության մասին։ Հեղափոխություն, որը Հայաստանի հզոր ապագայի երաշխիքն է լինելու: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք ձեզանից չենք ակնկալում, որ դուք ակտիվորեն մասնակցեք ՀԱԿ հանրահավաքներին, մենք ձեզանից չենք ակնկալում, որ դուք զբաղվեք ՀԱԿ-ի քարոզչությամբ, մենք ինքներս դա կանենք, մենք ձեզնից ակնկալում ենք երեսուն վայրկյան։ Երբ գալիս են ձեր տուն և հարցում են անում, ասեք, որ դուք ընտրելու եք Հանրապետականի օգտին, ասեք այն, ինչ ձեզնից ուզում են լսել ձեր հաստավիզ գործատուները, թաղային գործատուներըլ։ Դեռ ավելին, մայիսի 6-ին՝ ընտրությունների օրը մտաք ընտրական տեղամաս՝ ժպտացեք Սերժիկի ժպիտով, ՀՀԿ-ի հայացք ընդունեք, բայց հենց վերցրեցիք քվեաթերթիկը՝ կսկսվի ձեր երեսուն րոպեանոց հեղափոխությունը. վերցրիք քվեաթերթիկը, մտաք քվեախցիկ, քվեարկեցիք ՀԱԿ-ի օգտին, քվեաթերթիկը նետեցիք քվեատուփ։ Վե՛րջ, կայացա՛վ, հաղթանակե՛ց ձեր բաժին հեղափոխությունը: Երեսուն վայրկյան, և դուք ձեր գաղթած ազգականների համար վերադարձի ճանապարհ կբացեք, մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի զոհերի համար արդարության, արդարադատության դուռ կբացեք, դուք ապագա կկերտեք ձեր երեխաների համար և հույս կներշնչեք հուսահատվածներին, ու որ կաևորն է՝ ոչ ոք չի իմանա, որ դուք եք այդ երեսուն վայրկյանների ընթացքում ցաքուցրիվ արել լֆիկասերժիկական վարչախումբը:
Սիրելի՛ ժողովուրդ,
ես հավատում եմ, որ Հայաստանում հեղափոխությունը հասունանում է։ Այդ հեղափոխությունը, սակայան, տեղի է ունենալու ոչ թե փողոցներում և հրապարակներոմ, այլ 2012-ի մայիսի 6-ին, ընտրական տեղամասերում:
Լֆիկի մասին ասեմ, որ նա ապացուցեց, որ իմաստուն հայ ժողովուրդը իրեն դիպուկ անուն է դրել, որովհետև իմ ընտրարաշավի ընթացքում ամեն օր նա թաքնվում է լֆիկների հետևում։ Ես մտադիր եմ յոթերորդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով հաղթել, ջախջախել Լֆիկ Սամոյին, և նրա հիստերիկ արձագանքը ցույց է տալիս, որ այդ իմ մտադրությունը իրականանալու է: Նեմեց Ռուբոի մասին. դուք տեսաք, թե ինչպես ինքը ուղիղ եթերում ճողոպրեց ՀԱԿ-ի ներկայացուցչի հետ բանավեճից։ Նա ինքն էր Կոնգրեսին հրավիրել բանավեճի, ինքն ասել էր՝ թող որոշեն ֆորմատը, Կոնգրեսն էլ որոշել էր ֆորմատը, բայց Նեմեց Ռուբոն ուղիղ եթերից փախավ ճղճղանի նման: Նեմե՛ց Ռուբո, եթե սրանից հետո մտքովդ կանցնի հոխորտալ, ճղճղալ ՀԱԿ-ի, նրա առաջնորդի, նրա ակտիվիստների հասցեին, ուրեմն կհիշես ապրիլի 16-ը, թե ոնց դու փախար ուղիղ եթերից: Խոսող մարդը չէր փախնի, ուրեմն հաջորդ անգամ լեզուդ պտտելիս կհիշես ապրիլի 16-ը ու ձենդ կկտրես:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը