Գեբելսյան համակարգը մենք աշխատեցնելու ենք իրենց իսկ դեմ. Լևոն Զուրաբյանի ելույթը
Հասարակություն
Ամերիկյան ընտրարշավներում դասական մի հարցադրում կա. ինչն է ավելի կարեւոր հաղթանակի համար. փողը թե ասելիքը: Հրապարակված թվերը վկայում են, եւ դա ինձ շատ ոգեւորում է, որ գործում է հին օրենքը. ասելիքը հաղթում է փողին:
Սա է ճշմարտության ուժը, ինչքան էլ փող ծախսեն, մեզանից 9, 13 անգամ ավելի շատ, միեւնույն է հասարակությանը առաջին հերթին հետաքրքրում է ճշմարիտ խոսքը:
Դեմոկրատական ընտրությունների ամբողջ իմաստը այդ է. հաղթողը որոշվում է ոչ թե նրանով, թե ով շատ փող, հեռուստատեսություն կամ սափրագլուխ ունի, այլ նա է հաղթում, ով բաց ճակատով պատրաստ է ներկայացնել իր արած-չարածները, գաղափարները եւ ծրագրերը, նաեւ բաց բանավեճում կարող է ջարդել հակառակորդի փաստարկները: Բայց հիմա պարզվում է, որ հանրապետականները որոշել են որ մի բանավեճի չմասնակցել: Նման որոշում նրանք ընդունել են, քանի որ հասկանում են, որ Կոնգրեսի մեղադրանքներին որեւէ պատասխան չունեն: Նրանք հասկանում են, որ ջախջախիչ պարտություն կկրեն Կոնգրեսի հետ որեւէ հրապարակային մենամարտում, եւ ժողովուրդը ականատես կդառնա նրանց լիակատար գաղափարական սնանկությանը: Հիմա հանրապետականի բոլոր քարոզիչները մտել են իրենց բները, ձեն չեն հանում: Նորից մարտի են հանել իրենց վերջին զենքը' զոն նայող օլիգարխներին' Լֆիկ Սամոյին, Նեմեց Ռուբոյին, Լիսկային եւ այլոց:
Սա էլ է հետաքրքիր երեւույթ: Քանի ամիս է Սերժ Սարգսյանը եւ նրա դամքաշները համոզում են հասարակությանը, որ ապագա Ազգային Ժողովում չեն լինի օլիգարխներ: Սրանով փորձում էին խաբել մեր հասարակության եւ միջազգային հանրությանը: Բայց երբ պարզվեց, որ Կոնգրեսը մարտական է տրամադրված եւ ամեն ընտրատարածքում ճակատամարտ է տալու, ռեժիմի հիմնական խոսափողները դարձան հենց այս վերոհիշյալ օլիգարխները: Հետո նրանք էլ չդիմացան Կոնգրեսի փորձությանը: Երբ իրենց լկտի հայտարարություներին Կոնգրեսը պատասխանեց ուղիղ եթերում նրանց հետ բանավիճելու պատրաստակամությամբ, նրանց ինքնավստահության փուչիկն էլ պայթեց եւ այդ չարաբասիկ օլիգարխները ծլկեցին Նիկոլից եւ Գայանե Առուստամյանից:
Հիմա ես կխոսեմ մի հետաքրքիր պերսոնաժի մասին, մի երիտօլիգարխի մասին, որը ըստ էության, մնացել է ռեժիմի վերջին քարոզչական զենքը, եթե կուզեք' վերջին հույսը: Այդ մարդը երբեկ հրապարակային ելույթներ չի ունենում, հարապարակային քաղաքականությամբ րի զբաղվում, նրա մասին համարյա ոչ մի բան չի ասվում ու չի գրվում: Բայց այդ երիտօլիգարը միգուցե շատ ավելի վտանգավոր է, քան բոլոր վերը թվարկված օլիգարխները: Ռեժիմի պահպանման նպատակով նա ստեղծել է մի ամբողջ ստի կայսրություն, որի նպատակն է մենաշնորհել տեղեկատվական դաշտը Հայաստանում, ձեւավորել հասարակական կարծիքը մանիպուլացնելու տոտալիտար մի համակարգ:
Այդ մարդը ոչ այլ ով է, քան Սերժ Սարգսյանի փեսա, նախկինում նրա ախատակազմի ղեկավարի տեղակալ, հանրապետական շնաբի կոմիսար, Միքայել Մինասյանը, որը հայ հանրությանն ավելի հայտնի է որպես Միշիկ: Օգտվելով աներոջ հովանավորությունից եւ անսպառ ֆինանսական միջոցներից, Միքայել Մինասյանը
• իր եւ իր լոյալիստների միջոցով արդեն տիրացել է «Արմենիա», «Արմնյուզ», «12 Թի Վի» հեռուստատեսություններին եւ շարունակում է իր ձեռքերում հեռուստատեսությունների վերահսկողությունը կենտրոնացնելու գործընթացը
• իր եւ իր լոյալիստների միջոցով հիմնադրել է, գնել ե կամ ֆինանսավորում է բազմաթիվ Ինտերնետ կայքեր, ինչպիսին են, օրինակ, news.am, tert.am, 1in.am
• իր ձեռքում է կենտրոնացրել գովազդային դաշտը, ստանալով լրատվական միջոցների վրա ազդելու անուղղակի լծակներ
• հնազանդ հեռուստատեսությունների եւ իր կողմից ստեղծված եւ/կամ ֆինանսավորվող կազմակերպությունների միջոցով, ինչպիսիք են, օրինակ «Հայաստանի Եվրոպական ընկերները» կամ Հայկական մարքետինգային կազմակերպությունը, պատվիրում է սոցհարցումներ, որոնց նպատակն է ներշնչել մեր հասարակությանը եւ միջազգային հանրությանը կեղծ պատկերացումներ քաղաքական ուժերի վարկանիշների վերաբերյալ, որ իբր հանրապետական կուսակցությունը գտնվում է առաջատար դիրքերում, մինչ դեռ Հայ ազգային կոնգրեսը ունի աջակցության շատ ցածր տոկոս:
Ահա այս մարդն է եւ իր կողմից ստեղծված ստի կայսրությունը, որ դարձել է հանրապետականի վերջին հուսը մի ընտրարշավում, որում նրա քաղաքական դեմքերը արդեն լքել են ճակատամարտի դաշտըմեր թաքնվելով Միքայել Մինասյանի տեղեկատվական մեքենայի հետեւում:
Այսօր այդ մեքենայի գլխավոր թիրախը դարձել են այն ուժերը, որոնք ձեւավորել են ընտրակեղծիքների դեմ միասնական շտաբը եւ փորձում են այն արդյունավետորեն աշխատեցնել: Այս գեբելսյան տեղեկատվական համակարգի միակ զբազմունքն է' տարբեր տեսակի տեղեկատվական սադրանքներով եւ դիվերսիաներով քայքայել միասնական շտաբի գործունեությունը:
Ուրեմն, հենց սրանից է սարսափած ռեժիմը։ Գեբելսյան համակարգը մենք աշխատեցնելու ենք իրենց իսկ դեմ եւ ապահովելու ենք 30 վայրկյանների հեղափոխություն: Եվ ուրեմն' երկու շաբաթ հակագեբելսյան աշխատանք եւ՝ հաղթանակ։
Լևոն Զուրաբյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը