Ջիզրեում հանվել է փողոց դուրս գալու արգելքը
Թուրքիա
Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքում սեպտեմբերի 12-ի վաղ առավոտյան հանվել է փողոց դուրս գալու արգելքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հաղորդվում է, որ վերականգնվել է համացանցի և հեռախոսային ցանցի հասանելիությունը, սակայն դրանք հասանելի կլինեն միայն առավոտվանից մինչև երեկո, այնուհետև դրանց հասանելիությունը կրկին կարգելափակվի: Ջիզրեում միակ հացի փռի մոտ կրկին մեծ հերթեր են գոյացել. ամեն ընտանիքի տրվում է 5 հաց: Գնումներ կատարելու համար բացվել է նաև 3 խանութ:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Ջիզրեի քաղաքապետ Լեյլա Իմրեթը երկրի ներքին գործերի նախարարության որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ' նրա դեմ սկսվել է հետաքննություն «ժողովրդին Թուրքիայի Հանրապետության կառավարության դեմ զինված ապստամբության դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու, ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք սերմանելու» հիմնավորումներով:
Ջիզրեում սեպտեմբերի 4-ին ընդունված փողոց դուրս գալու արգելքը շարունակվում է: Ջիզրեի տարբեր հատվածներում շարունակում են լսվել կրակոցների ձայներ: Դադարեցվել է հեռախոսային ցանցի և համացանցի հասանելիությունը: Նշվում է, որ գավառում չկա անգամ էլեկտրականություն: Հացի փռերի մոտ գոյանում են մեծ հերթեր: Հերթական վիրավորների թվում են երեխաներ: Հաց գնելու նպատակով փողոց դուրս եկած 5 տարեկան 3 երեխա ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել: Փողոց դուրս գալու արգելքի պատճառով Ջիզրե չեն գնում շտապօգնության հաշվարկները: Մեկ շաբաթվա ընթացքում Ջիզրեում զոհվել է 14 քաղաքացի, շատերը վիրավորվել են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)