ՀԱԿ-ի ընտրապայքարի կանոնները՝ ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի
Հասարակություն
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ՀԱԿ-ը իր համար սահմանել է ընտրապայքարի կանոններ: Դրանք են.
1.ակտիվորեն մասնակցել ընտրությունների վերահսկման բոլոր անկեղծ նախաձեռնություններին՝ մասնավորապես միասնական շտաբի աշխատանքերին,
2.քնննդաության թիրախ դարձնել սարգսյանական վարչախմբի, քոչարյանասերժական վարչախմբի երկու հենասյուները՝ ՀՀԿ-ն և նրա կույարիքը հանդիսացող ՕԵԿ-ին,
3.հակաքարոզչությամբ չզբաղվել, անձական բնույթի որակումներով հանդես չգալ մյուս քաղաքական ուժերի, մասնավորապես՝ միասնական շտաբի մեր գործընկերների դեմ,
4.միևնույն ընտրատարածքում ՀԱԿ-ի ու իր գործընկերների թեկնածուների առկայության պայամներում փոխադարձ հարգանքով առաջնորդվել
5.անկախ նրանից, թե մյուս քաղաքական ուժերը կխախտեն այս պայմանները, թե ոչ, ՀԱԿ-ը չի շեղվի դրանցից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը