Միասնական շտաբի գործունեության պարագայում ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը ոչ մի ընտրությունում հաղթելու հնարավորություն չեն ունենա. Լևոն Տեր-Պետրոսյան
Հասարակություն
Այսօր հրավիրած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե չի հասկանում «Ժառանգության» վարքը՝ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի հարցում:
«Անկեղծորեն եմ ասում, չեմ հասկանում նրանց պահվածքը, դրա համար էլ զերծ եմ մնում մեկնաբանությունից»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ առաջնորդի համոզմամբ՝ իշխանությունները զգում են շտաբի վտանգը:
«Գողերի, ավազակների ողջ վարչակազմի և նրանց սպասարկմանը լծված ԶԼՄ-ների խնդիրը այս շտաբի կործանումն է, որովհետև զգում են դրա վտանգը: Նրանք ամեն ինչ անում են՝ այս շտաբի գործունեությունը վիժեցնելու համար: Սա մի նպատակ ունի՝ Սերժի ու Ռոբերտի արյունոտ ռեժիմը հավերժացնելը: Շտաբում ընդգրկված կուսակցությունները ժամանակին դաժանորեն պայքարել են իրար դեմ, բայց այսօր հենց այդ կուսակցություններն են միավորվել, որովհետև բոլորը հասկացել են, որ բա՛վ է, պետք է վերջ տալ կեղծիքներին և անցկացնել արդար ընտրութուններ»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ շտաբի գործունեության պարագայում ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը ոչ մի ընտրությունում հաղթելու հնարավորություն չեն ունենա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը