ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Ադրբեջանի նավթը մի օր կսպառվի, բայց Արցախի ժողովրդի հավատն անսպառ է. Էդուարդ Շարմազանով

Արտաքին Քաղաքական

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 20-ին ընդունեց իռլանդացի լրագրող Դանիել Մաքլասլինին:

Գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ իռլանդացի լրագրողի ցուցաբերած հետաքրքրության համար' պարոն Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ նման հանդիպումներն ու ժողովրդի հետ անմիջական շփումները օբյեկտիվ պատկերացում կտան լրագրողին ու կբացառեն կողմնակալության որեւէ դրսեւորում:

Դանիել Մաքլասլինը ԱԺ փոխնախագահին տեղեկացրեց, որ անցած երկու օրվա ընթացքում եղել է Լեռնային Ղարաբաղում, որոշակի պատկերացում կազմել հիմնախնդրի վերաբերյալ: Նա խնդրեց ԱԺ փոխնախագահին իր գնահատականները ներկայացնել ԼՂ հակամարտության վերաբերյալ. այն է' կայուն է արդյոք իրավիճակը, թե դեռեւս պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ կա:

Պարոն Շարմազանովը կարեւորեց, որ իռլանդացի լրագրողը անձամբ է եղել Լեռնային Ղարաբաղում եւ ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին: Նրա խոսքերով' Արցախում ժողովուրդն ինքնորոշվել է, կառուցում է ժողովրդավարական հանրապետություն եւ ԼՂ-ի անկախությունն այլընտրանք չունի: Մի քանի ամիս հետո Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ, եւ եթե հարգարժան հյուրը հնարավորություն ունենա ներկա գտնվելու, կտեսնի ժողովրդավարական ընտրություններ' ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ գործում է իշխանությունը ժառանգաբար փոխանցելու' քաղաքակիրթ աշխարհում վաղուց մերժված սկզբունքը:

Անդրադառնալով ԼՂ-ի հետ կապված տարածաշրջանային անվտանգության խնդրին' պարոն Շարմազանովը հայտնեց, որ Հայաստանը եւ Ղարաբաղը պատերազմ չեն ուզում: «Մեր տեսակետը այս հարցում համահունչ է միջազգային հանրության, մասնավորապես Մինսկի խմբում համանախագահող երկրների կարծիքին: Մենք բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, սակայն Ադրբեջանը շարունակում է սպառազինության մրցավազքը, իսկ այդ երկրի նախագահը ռասիզմ ու ատելություն է քարոզում իր ժողովրդին: Նման պարագայում պատերազմի վտանգը միշտ էլ կա: Բայց Հայաստանում ու Արցախում համոզված են, որ եթե Ադրբեջանի նախագահը դիմի ռազմական գործողությունների, նա էլ կարժանանա նույն ճակատագրին, ինչ նրա նախորդ նախագահները, - ասաց ԱԺ փոխնախագահը եւ ապա ավելացրեց,- Ադրբեջանի նավթը մի օր կսպառվի, բայց Արցախի ժողովրդի' սեփական երկիր կառուցելու հավատն անսպառ է»: Անդրադառնալով հարցի իրավական կարգավորման խնդրին' պարոն Շարմազանովը նշեց, որ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը միջազգայնորեն ընդունված է, եւ Լեռնային Ղարաբաղն էլ, թե ՄԱԿ-ի եւ թե նախկին Խորհրդային Միության օրենսդրության համաձայն, ինքնորոշվել է, ինչպես շատ հանրապետություններ:

Իռլանդացի լրագրողի հարցին, թե ինչպես է ԱԺ փոխնախագահը գնահատում Ադրբեջանի ղեկավարության այն միտքը, թե Բաքվում Եվրատեսիլին հայերի չմասնակցելն արդեն խոսում է զիջումներին Հայաստանի պատրաստ չլինելու մասին, պարոն Շարմազանովը նկատեց. «Նախ' Հայաստանն ու Ադրբեջանը չեն կոնֆլիկտի կողմերը, այլ Ղարաբաղն ու Ադրբեջանը: Մյուս կողմից' հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնալու. խնդիրը պետք է լուծվի բանական փոխզիջումների արդյունքում: Մենք պնդում ենք, որ Արցախի անկախությանն այլընտրանք չպետք է լինի, Արցախին անվտանգության միջազգային երաշխիքներ պետք է տրվեն, եւ Արցախը Հայաստանի հետ պետք է ունենա ցամաքային ընդհանուր սահման: Ինչ վերաբերում է Եվրատեսիլին ու Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, կարծում եմ, որ Ալիեւը պետք է իմանա, որ երբեմն պետք է լռել եւ ոչ թե խոսել' հակասելով ինքն իրեն: Եթե Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդին թշնամի է համարում, ինչպես կարող է այդ ժողովուրդը մասնակցել միջոցառման մի երկրում, որտեղ հայերիս թշնամաբար պետք է ընդունեին»:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ վերջերս հայ խորհրդարանական պատվիրակությունը Բաքվում մասնակցել է Եվրանեսթի նիստին, որտեղ Ալիեւը ցույց է տվել իր իրական դեմքը: Նա իր ելույթում, որտեղ, միջոցառման բնույթով պայմանավորված, չպետք է խոսք լիներ ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի մասին, հայերին «ֆաշիստ» է անվանել: «Ի՞նչ եք կարծում, պատրա՞ստ է արդյոք այդ մարդը բանակցությունների»,- հարցրեց Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողի խնդրանքով ԱԺ փոխնախագահը անդրադարձավ նաեւ Հայաստանում ոչ ժողովրդավարական դրսեւորումների մասին մամուլի հրապարակումներին' արձանագրելով, որ գնահատելի են բոլոր քննադատական ելույթները, որոնք օգնում են Հայաստանին' դառնալու ավելի ժողովրդավարական: Նա նշեց, որ Հայաստանը իր ընտրությունը կատարել է, որի մասին է խոսում նաեւ ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, թե Հայաստանում ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկան: ԱԺ փոխնախագահը հյուրին ծանոթացրեց անցած հինգ տարիներին հանրապետությունում կատարված բարեփոխումներին, մամուլի ազատությանն ուղղված առաջընթաց քայլերին, եվրոպական կառույցներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, իշխանությունների' առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու վճռականությանը, բոլոր քաղաքական ուժերի քարոզարշավի համար հավասար պայմաններ ստեղծելուն եւ հանդուրժողականության ու բազմակարծության մթնոլորտին: «Մենք սա անում ենք ոչ թե Եվրոպային դուր գալու համար, այլ գիտակցում ենք, որ մեր երկրի զարգացման լավագույն ուղին ժողովրդավարությունն ու ազատությունն են, մեր ժողովրդի հավատն ու վստահությունը գալիքի հանդեպ».-նշեց ԱԺ փոխնախագահը:

Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմական ու տնտեսական ազդեցության մեծացման վերաբերյալ իռլանդացի լրագրողի հարցին' Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանն անկախ երկիր է եւ իրականացնում է բազմավեկտոր քաղաքականություն' կարեւորելով եւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի, եւ հարեւանների հետ հարաբերությունները: Նրա խոսքով' Հայաստանն արտաքին քաղաքականություն է կառուցում ոչ թե «կամ…կամ», այլ «եւ…եւ» սկզբունքով: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ մեր երկրի անվտանգության համակարգը կապված է ՀԱՊԿ-ի հետ, բայց Հայաստանը լուրջ ծրագրեր է իրականացնում նաեւ ՆԱՏՕ-ի հետ, անվտանգության ուժերի կազմում մասնակցում տարբեր երկրներում իրականացվող խաղաղարար գործողություններին: Պարոն Շարմազանովի գնահատմամբ' այս հարցի հետ կապված սպառիչ պատասխան է տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռաշը թդեյ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանը ռուսամետ, թե՞ եվրոպամետ քաղաքականություն է վարում, ՀՀ նախագահը պատասխանել է. «Հայաստանը միմիայն հայամետ քաղաքականություն է վարում»:

Պարոն Շարմազանովը պատասխանեց նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին: Նա կարեւորեց Իրանի խնդրի խաղաղ կարգավորումը' նկատելով, որ տարածաշրջանում ցանկացած ռազմական գործողություն սկիզբ կդնի բազում սպառնալիքների, այդ թվում' հումանիտար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված