ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

«Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ» էպոսը ներշնչանքի աղբյուր` ժամանակակից արվեստի համար

Գիտություն և Մշակույթ

«ArmBookExpo» ցուցահանդեսի օրերին առանձնակի մատուցմամբ Գաֆեսճյան թանգարանի «Արծիվ» սրահում կներկայացվեն «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ» էպոսի թեմայով ստեղծագործություննրն ու հրատարակությունները: Միասնաբար կցուցադրվեն տարբեր թանգարաններում պահվող էպոսյան թեմայով մշակութային արեժեքները, հնարավորություն ընձեռելով այցելուին ամբողջության մեջ տեսնելու հայ վիպերգության գլուխգործոց էպոսը արվեստի տարբեր ճյուղերում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012 թ. ցանկում ներառելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի հայտը, որի քննարկումները կկայանա ընթացիկ տարվա նոյեմբերին:

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսն իր մեջ ներառում է ազգային մշակույթի գրեթե բոլոր բնագավառները: Լինելով բանահյուսական առանձին ժանր' իր մեջ ամփոփում է ժողովրդական բանահյուսության գրեթե բոլոր ժանրերը, ասացվածքները, օրհնանքներն ու անեծքները, սգերգերը, սիրերգերը, առնչվում է ժողովրդական երաժշտարվեստի, պարարվեստի, արհեստների, պատմության, կենցաղի, բնության և տիեզերքի մասին պատկերացումների, ընտանեկան ու հասարակական հարաբերությունների, ազգային մտածելակերպի, վարքի կանոնների հետ: Էպոսն ունի աղբյուրագիտական նշանակություն լեզվագիտության' լեզվի, բարբառների ու խոսվածքների ծագման ու զարգացման, պատմագիտության, ազգագրության, հասարակագիտության, դիվանագիտության, բնակավայրերի ստեղծման և տեղանունների ստուգաբանման համար: Այն պարունակում է ազգային խորհրդանշանների մի ամբողջ համակարգ, հետևաբար պատասխան ունի ժողովրդական արհեստներում և դեկորատիվ կիրառական արվեստում կիրառվող բազմաթիվ խորհրդանշանների ու զարդանախշերի իմաստային նշանակության վերաբերյալ:
Էպոսը ներշնչման աղբյուր է ժամանակակից արվեստի բոլոր բնագավառների համար: Չկա արվեստի մի ուղղություն, որով ստեղծված չլինեն էպոսի թեմայով ստեղծագործություններ:

Կերպարվեստում առավել հայտնի ստեղծագործություններից են Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը (Երևանի երկաթուղային կայարանի հրապարակ), Վարազ Սամվելյանի «Սասունցի Դավիթ» արձանը (ԱՄՆ, Ֆրեզնո) Արտաշես Հովսեփյանի բարձրաքանդակները (Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարան), Էդվարդ Իսաբեկյանի էպոսյան նկարաշարերը, <> էպոսի հրատարակությունների պատկերազարդումները' Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված գրաֆիկական շարքը, Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» բազմամաս ու բազմաֆիգուր գրաֆիկական ստեղծագործությունը, Գրիգոր Խանջյանի Ավետիք Իսահակյանի «Սասնա Մհեր» պոեմի նկարազարդումները, Կարեն Սմբատյանի էպոսյան նկարազարդումները, Ռուբեն Շահվերդյանի «Սասունցի Դավիթ» գորգի էսքիզը և այլն:

Էպոսի թեման արտացոլվել ու այսօր էլ արդիական է պետական խորհրդանիշներում' հատկապես դրամների: Դրանց թվում է Սասունցի Դավթի հուշարձանի պատկերով ԽՍՀՄ հուշամետաղադրամը (1959 թ.), ՀՀ 10 դրամանոցը, «Սասունցի Դավիթ» արծաթե հուշադրամը:

Մանկական ստեղծագործություններում էպոսյան թեման տարածում գտավ 2004 թվականից: Ներկայում Մանկական գեղագիտական կենտրոնի պատկերասրահում են պահվում «Սասնա Ծռեր» խորագրով' բատիկա եղանակով խեցեգործական, գեղանկարչական և այլ մանկական ստեղծագործություններ:

Գրականության ոսկե գանձարանում են Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ», Ավետիք Իսահակյանի «Սասնա Մհերը», Նաիրի Զարյանի և Եղիշե Չարենցի «Սասունցի Դավիթ» էպոսյան մշակումները:

Դրամատիկական արվեստում առավել հայտնի է Արշավիր Ղազարյանի «Սասնա Մհեր» դրաման:

Երաժշտարվեստում մեծ ճանաչում են ձեռք բերել գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը, Գևորգ Բուդաղյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան, Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը:

Կինոարվեստում էպոսին անդրադարձել են ռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանը իր «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմով, Արման Մանարյանը' «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմով:

Գրահրատարակչության մեջ թեման մշտապես արդիական է: «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ». էպոսը հրատարակվել է ոչ միայն հայերեն, այլև աշխարհի տասնյակ լեզուներով:

Կատարողական արվեստում այն հնչել է հայ անվանի վարպետներ Հայրիկ Մուրադյանի, Ժան Էլոյանի, Սուրեն Քոչարյանի, ներկայում' Անդրանիկ Հարությունյանի, Կարին ավանդական երգի-պարի անսամբլի մենակատար Արտյոմ Ղարիբյանի և այլոց կատարմամբ:
Վերադառնալ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված