Էրդողանն իշխանությունը մաքրում է Գյուլի և Դավութօղլուի հովանավորյալներից
Թուրքիա
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 5-րդ համագումարում 50 հոգուց բաղկացած կուսակցության խորհուրդ է ստեղծվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Սյոզչու» թերթը, չնայած ԱԶԿ-ի նախագահ է վերընտրվել ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, սակայն, Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ' ցուցակից հանվել են Դավութօղլուի մերձավորները, ինչպես նաեւ բոլոր նրանք, ովքեր կողմ են այդ երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի իշխանության վերադարձին:
Թերթն ընդգծում է, որ ԱԶԿ համագումարը ուշագրավ է նաեւ այն բանով, որ կուսակցության խորհրդի կազմում ընդգրկվել է Էրդողանի փեսան' Բերաթ Ալբայրաքը: Ավելի վաղ խոսվում էր, որ ԱԶԿ-ի հաջորդ նախագահ կարող է «ընտրվել» Էրդողանի դուստրը' Սումեյա Էրդողանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)