ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցը Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունը Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվում Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ Փաշինյան Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Փաշինյան ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Խոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բաց 

Ժողովրդի համբերությունն էլ ի վերջո չափ ու սահման ունի. Գագիկ Ջհանգիրյանի ելույթը հանրահավաքում

Հասարակություն

Չորս տարի Հայ Ազգային Կոնգրեսը Ձեզ հետ միասին համառ, անզիջում պայքար է մղում իշխանությունը կեղծիքներով, բռնությամբ  ու  ռազմական ուժով զավթած վարչախմբի դեմ: Այդ ճանապարհին հազար ու մի զրկանք ենք կրել, անդառնալի կորուստներ, հարյուրավոր վիրավորներ ու հազարավոր հալածյալներ ունեցել: Դուք ել մեզ հետ անցել ենք մեկուսարաններով ու բանտերով: 

Այսօր, այստեղ, Ազատության մեր հրապարակում, կրկին կանգնած ենք հազարներով, շիտակ ու բաց ճակատով, սկսած մեր գործը վերջակետին հասցնելու անկոտրում որոշմամաբ:

Իհարկե, մեր ակնկալածը, ցանկացածը արտահերթ նախագահական ընտրությունն էր և ոչ թե հերթականը, պառլամենտականը: Բայց Ազգային Ժողովի հերթական այս ընտրությունները մենք դիտարկում ու գնահատում ենք որպես նախագահական ընտրությունների առաջին փուլ: Ընդ որում, իշխանությունն էլ է այդ տեսակետին: Հակառակ դեպքում Սերժ Սարգսյանը անձամբ չէր գլխավորի Հանարապետականի ցուցակը և քարոզարշավը միայնակ չէր վարի, ինչպես դա անում էր 2008թ.:

Մենք պատեհ առիթ և աննախադեպ հնարավորություն ունենք մայիսի վեցի ընտրություններում, հակահանրապետական ճակատի հետ համագործակցությամբ, վարչախմբին զրկել քաղաքական մենաշնորհից՝ ԱԺ-ում ունեցած մեծամասնությունից, ինչից հետո արդեն՝ կլինի հերթական, թե արտահերթ նախագահակական ընտրություններում, իշխանության խնդրի լուծումը առավել քան իրատեսական է:

Մենք հակասահմանադրական ոչինչ չենք պահանջում, ընդհակառակը, ժողովրդին ենք վերադարձնում իշխանություն ընտրելու, ձևավորելու, նրա սահմանադրական, հիմնական իրավունքը: Ոչ թե գործադիրը, ոչ թե իրավապահ մարմիններն ու կրիմինալը պետք է կանխորոշեն Ազգային ժողով մուտք գործող քաղաքական ուժերին ու նրանց հարաբերակցությունը, այլ ժողովուրդը պետք է որոշի, թե որ քաղաքական ուժին է պատվիրակում պառլամենտի ու գործադիրի ձևավորումը: Մայիսի վեցի ընտրությունները Սահմանադրական կարգի այս խեղումը շտկելու լավ առիթ է:

Սիրելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունները չեն կատարել անցած նախընտրական ոչ մի խոստում ու ծրագիր, հակառակ դեպքում դրանք կթմբկահարեին գիշեր ու զոր, մազը գերան կներկայացնեին և ստիպված չէին հայտարարի, թե՝ վստահեք մեզ ևս մի քանի տարի և ձեր կյանքում դրամական փոփոխություններ կինեն:

Իմ՝ որպես իրավագետի ու դատախազի համար, խիստ մտահոգիչ է մեր երկրում արդարության բացակայության և արդարադատության ոլորտի  ողբալի վիճակը: Համոզված եմ, որ հայրենի հողն ու տունը լքելու, հուսահատության ու հիսթափության այս գաղջ մթնոլորտի ձևավորման մեջ տնտեսական, նյութական, սոցիալական ծայրահեղ աննպաստ գործոնների համեմատ արդարության ու արդարադատության բացակայությունը, քաղաքացու անպաշտպանվածությունը, վարչական, դատական ու իրավապահ մարմինների կամայականությունները բազմակի գերազանցում են:

Անցած տարիների ընթացքում ՀԱԿ-ը նախապատրաստել և հանրության դատին է ներկայացրել տնտեսության, կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, սոցիալական ապահովության, դատաիրավական բարեփոխումների մեր հայեցակարգերն ու ծրագրերը: Դրանց հեղինակները ոչ միայն բարձր որոկավորում ունեցող գիտնականներ ու դասախոսներ են, այլև պետական կառավարման իրենց ոլորտներում հայտնի, մեծ փորձառություն ունեցող մասնագետներ: Ուստի, այդ հայեցակարգերը ոչ թե տեսական հետազոտություններ ու տրակտատներ են, այլ կոնկերտ ոլորտներում ձևավորված իրավիճակների արմատական շտկման ու բարեփոխան գործնական ծրագրեր: Կոնգրեսը իշխանության գալու հաջորդ օրն իսկ պատրաստ է դրանք ամբողջությամբ կյանքի կոչել:

Մենք չենք հավատում իշխանությունների հավաստիացումներին ու խոստումներին, թե այս անգամ անցկացնելու են աննախադեպ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Չհավատալու հիմքեր արդեն ունենք: Այսպես՝ բացատրելի ու հասկանալի չեն այն պատճառաբանությունները, որով իշխանությունները փորձում են հիմնավորել ընտրացուցակներից բացակայող շուրջ 700 հազար ընտրողների ցուցակային տվյալների տրամադրման մերժումը: Արտագաղթի տեմպերի աճի հետ զուգահեռ, հակառակ բոլոր տրամաբանական օրենքների՝ մի քանի տասնյակ հազարով աճել է ընտրողների ցուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների թիվը: Մի շարք ընտրատարածքներում արդեն արձանագրվել են պատգամավորի թեկնածուների ու նրանց քարոզիչների վրա հարձակումներ ու ահաբեկումներ: Քողարկված ու բացահայտ ընտրակաշառքների մասին էլ չենք խոսում: Նշված փաստերն իսկ ապացուցում են, որ վարչախումբը ինչպես միշտ այսօր էլ հայտարարում է մի բան, կատարում՝ մեկ ուրիշը, որ նա բռնություններից, ընտրակեղծիքներից ու լցոնումներից զատ հասարակական վստահության ու աջակցության որևէ պաշար չունի: Ժամանակն է սթափվել, պարոնա՛յք, ու վերջ տալ իրավական «բեսպրեդելին», ապօրինություններին, նույն գետը երկու անգամ մտնել հնարավոր չէ, ժողովրդի համբերությունն էլ ի վերջո չափ ու սահման ունի:

Եթե Ձեզ համար թանկ է մեր հայրենիքը, Ձեր զավակներ ու թոռների ապագան, մի՛ ընկրկեք, միահամուռ մասնկացե՛նք մայիսի վեցի ընտրություններին, անվարան քվերակնենք Հայ Ազգային Կոնգրեսի ու նրա թկնածուների օգտին: Մենք թանկ ենք գնահատում վստահության Ձեր քվեն, համոզված եղեք, չեք հիասթափվի:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակ
Ամենադիտված