Վերակառուցվում են Ստեփանակերտի ջրամատակարարման ներքին ցանցի որոշ հատվածներ
Արցախ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերակառուցում է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի 10-րդ եւ 11-րդ գոտիները՝ Հեռուստամարաթոն 2010–ի եւ ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ:
Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1950-ական թվականներին, այն բաղկացած է 13 գոտուց եւ ունի 140 կմ երկարություն: Համակարգը խիստ մաշված է եւ ունի ջրի մեծ կորուստներ: Վերանորոգումից հետո սպասարկման ենթակա թաղամասերը կունենան կանոնավոր ջրամատակարարում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան