PKK-ն Թուրքիայում նոր հարձակումներ է իրականացրել
Թուրքիա
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) միանգամից մի քանի հարձակում է իրականացրել Դիարբեքիրում, Մարդինում և Յուքսեքօվայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Հարձակումների հետևանքով վիրավորվել է 5 մարդ, որոնցից 2-ը ոստիկան, իսկ 3-ը քաղաքացիական անձ: Քուրդ զինյալներից մեկը, ցանկանալով ականանետով կրակել անվտանգության վարչության վրա, սխալվել է և կրակել է ինքն իր վրա ու մահացել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)