«Չորրորդ ինքնիշխանություն». Վահան Հովհաննիսյանի և Հրանտ Մարգարյանի միջև լուրջ խոսակցություն է տեղի ունեցել
Հայկական Մամուլ
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երեկ ուշ երեկոյան ՀՅԴ ԳՄ գրասենյակում բավականին լուրջ խոսակցություն է տեղի ունեցել դաշնակցականներ Վահան Հովհաննիսյանի ու Հրանտ Մարգարյանի միջև: Ասում են, որ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ-ի առանցքային դեմքերից մեկին՝ Վահան Հովհաննիսյանին ասել է, որ վերջինս շատ ուշադիր լինի այն հարցում, որ կուսակցության ներսում այլևս որևէ քննարկում և մեկնաբանություն չտրվի կուսակցության համամասնական ցուցակի ու տեղերի բաշխման հետ կապված խնդիրներին, քանի որ այս փուլում ներկուսակցական խռովությունը խորացնելու դեպքում ՀՅԴ-ն չի կարողանա հաղթահարել նախընտրական քարոզարշավի բարդությունները: Ավելին, Մարգարյանը Հովհաննիսյանին զգուշորեն հասկացրել է, որ ոչ մի անտեղի մեկնաբանություն չհասնի իր ականջին հատկապես ՀՅԴ ցուցակի 6-րդ համարը զբաղեցրած գործարար Կարեն Շահմուրադյանի հասցեին, ով այսօր հանդիսանում է «Կարկոմավտո» ընկերության գլխավոր տնօրենը: Թերթը նշում է, որ գործարար Շահմուրադյանի հայրը դաշնակցականների հետ հին կապեր է ունեցել, սակայն հիմա Կարենը առավել ջերմ հարաբերություններ է հաստատել ՀՀԿ-ականների հետ, որտեղ նա այսօր բազմաթիվ ընկերներ ունի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ