«Չորրորդ ինքնիշխանություն». Գրանցված են նաև պադստանցիաներում
Հայկական Մամուլ
Եթե Շենգավիթ համայնքն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում մի քանի հազար քաղաքացիների ու պոտենցիալ ընտրողների հասցեների դիմաց գրված է «Եկեղեցու բակ», «Հարակից շենքի հարակից ավտոտնակ», «Վառելիքի օբյեկտ, բազա» և այլն, ապա Աջափնյակ համայնքում էլ, թերթին հասած տեղեկությունների համաձայն, ընտրողների մի զգալի հատված գրանցված է պադստանցիաների ու մարդաշատ բնակարանների վրա: Նորահայտ ազգականների գոյությունից անակնկալի եկած և սրտնեղած քաղաքացիներին թաղային իշխանությունները հույս են տալիս, որ ամեն բան ժամանակավոր է ու անցողիկ, և որ պետք չէ նման մանրուքները սրտին մոտ ընդունել, հատկապես, որ ընտրություններից հետո այդ մարդիկ «ավտոմատ» կերպով «լքելու» են հասցեները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ