Ռուսական տիեզերանավին չի հաջողվել ուղղություն վերցնել դեպի Մարս մոլորակ
Ռուսաստան
Այս գիշեր ռուսական «Ֆոբոս Գրունտ» տիեզերանավին չի հաջողվել ուղղություն վերցնել դեպի Մարս մոլորակ: Ըստ «Ռոսկոսմոս» կայանի ղեկավար Վլադիմիր Պոպովկինի՝ ձախողման պատճառը եղել է տիեզերանավի շարժիչի խափանումը:
Թռիչքից 11 րոպե անց տիեզերանավը սկսել է ինքնուրույն շարժվել, սակայն, չկարողանալով առաջ գնալ, մնացել է Երկիր մոլորակի մոտակայքում: Այնուամենայնիվ, կապը տիեզերանավի հետ պահպանվել է: Սա նշանակում է, որ «Ռոսկոսմոս»-ի մասնագետները երեք օր ժամանակ ունեն թերությունները հարթելու և տիեզերանավը դեպի Մարս ուղարկելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)