«Երկիր». Մանուկ Վարդանյանը ինքնաբացարկ կհայտնի՞
Հայկական Մամուլ
Երեկ թերթերից մեկը գրել էր, որ ՀՀ տրանսպորտի և կապի ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանը, որը մեծամասնականով առաջադրվել է Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում, պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել:
ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը «Երկիր»-ին հայտնեց, որ Մանուկ Վարդանյանի կողմից ինքնաբացարկի դիմում չեն ստացել: «Այս պահի դրությամբ ԿԸՀ ինքնաբացարկի որևէ դիմում չի ներկայացվել»,- նշեց նա:
Մանուկ Վարդանյանը դեռ 6 օր ժամանակ ունի, քանի որ, ըստ օրենքի, ինքնաբացարկ կարելի է հայտնել ընտրություններից 10 օր առաջ, այսինքն՝ մինչև ապրիլի 26-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ