«Ժողովուրդ». Մարալիկի ոստիկանապետը հանցագործություններ չարձանագրելու սովորություն ունի
Հայկական Մամուլ
Մարալիկի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանի վերաբերյալ բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ի աղբյուրների համաձայն՝ Տոնոյանի ղեկավարած կառույցը հանցագործություններ չարձանագրելու սովորություն ունի: Մարալիկ քաղաքում և նրա հարակից գյուղերում վերջերս տեղի են ունեցել գողություններ, որոնք ոստիկանությունը չի արձանագրել:
Օրինակ՝ Մարալիկում Երվանդ Ուռուտյանին պատկանող խանութում վերջերս մոտ 1.5 մլն դրամի գողություն է կատարվել, ինչը՝ ոստիկանությունում չի արձանագրվել: Նման դեպք է գրանցվել նաև Քարաբերդ գյուղում, երբ ոչխարներ են առևանգել:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել են այս լուրերը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ