«168 ժամ». Մենք հո տուն-տունիկ չե՞նք խաղում. Գագիկ Ծառուկյան
Հայկական Մամուլ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եղեգնաձորում: Լրագրողների հետ զրույցում՝ անդրդառանալով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարություններին, որոնք, որպես կանոն, անմիջապես հերքվում են կուսկացության մեկ այլ ներկայացուցչի կողմից, ասել է, որ իշխանություններին ուղղված Վ. Օսկանյանի քննադատությունը նրա անձնական կարծիքն է:
«Մենք հո տուն-տունիկ չե՞նք խաղում: Այս քարոզարշավի ժամանակ ամենքը խոսում է իր մտածելակերպին և պատկերացումներին համապատասխան, ու արտահայտում են իրենց անձնական կարծիքը»:
Նաև ավելացրել է, թե կան հարցեր, որոնք քննարկվում են կուսկացությունում, ըստ այդմ համապատասխան որոշում է կայացվում ու հայտարարվում կուսակցական որոշման մասին:
«Իսկ դրանից դուրս՝ ամենքը պատասխանում են իր պատկերացմանը համապատասխան», - ասել է Գ. Ծառուկյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ