ԱՄՆ փոխնախագահի օդանավը բախվել է թռչունների երամին
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը Սանտա Բարբարայի օդակայանում վայրէջքի ժամանակ բախվել է թռչունների երամին, հաղորդում է NEWSru.com-ը։
Թեև օդաչուն կարողացել է հաջող վայրէջք կատարել, սակայն օդանավը փոխելու անհրաժեշտություն է առաջացել։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ամերիկյան վարչակազմի «երկրորդ համարը», ինչպես նաև Boeing-757-ի մյուս ուղևորները չեն տուժել։
Բայդենը Սանտա Բարբարա է ժամանել նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի գումարների հանգանակության նպատակով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)