Արագածոտնի մարզում Սերժ Սարգսյանին անտարբեր են դիմավորել
Հայկական Մամուլ
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ եղել է Արագածոտնի մարզում, որտեղ մարդիկ շատ անտարբեր են դիմավորել Սարգսյանին,ագամ չեն լսել նրա ելույթը : Սարգսյանը եղել է Աշտարակում, Թալինում, Ապարանում և մարզի բոլոր գյուղերում: Տեղացիները «Ժողովուրդ»-ին փոխանցել են իրենց տպավորությունները, որ Սարգսյանի ելույթը ոչ մեկին չի հետաքրքրել: Միայն մեծահասակներն են ցանկություն հայտնել Սերժ Սարգսյանի հետ խոսել: Երբ մոտ 70 տարեկան մի տատաիկ Սարգսյանի անվտանգության աշխատակցին ասել է, որ ցանկանում է մոտենալ և մի հարց տալ, վերջինս զգուշացրել է. «Եթե մոտենաս, հանկարծ կտրուկ շարժումներ չանես»: Համաձայնելով ճակատագրական «պայմանին»՝ տատիկը մոտեցել է ՀՀԿ առաջնորդին և խնդրել նրան, որ իր ավանդը վերադարձնի: Սերժ Սարգսյանն էլ ասել է,որ եթե ինքը նման բան անի և վերադարձնի բոլորի ավանդները, ապա բյուջեյում փող չի մնա մյուսների աշխատավարձերը տալու համար:
Նկատենք, որ Սարգսյանի հետ Արագածոտնում չի եղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, քանի որ այցի ժամը եղել է աշխատանքային:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ