ՄԱԿ-ը համալրել է իրանցի պաշտոնյաների «սև ցուցակը»
Իրան
ՄԱԿ-ի' Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցերի հանձնաժողովը նոր անուններ է ավելացրել մարդկանց ու կազմակերպությունների ցուցակին, որոնց նկատմամբ սահմանափակումներ կկիրառվեն:
«Սև ցուցակում» է հայտնվել ևս մեկ առևտրային կազմակերպություն և երկու կասկածյալների ազգանուններ, որոնք 2010-ին փորձել են զենքի խմբաքանակ տեղափոխել Աֆրիկա:
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը, սահմանափակումներ կկիրառվեն «Քուդս» հատուկ ծառայության երկու աշխատակիցների նկատմամբ: Նշենք, որ «Քուդսը» ուղղակիորեն ենթարկվում է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պատժամիջոցների դադարեցման և մեղմացման հարցը Իրանի նկատմամբ չի քննարկվում, չնայած «վեցնյակի»' Թեհրանի հետ վերսկսված բանակցություններին: Նման հայտարարություն էր արել ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները: Նրա խոսքով' ոչ ոք, բացի իրանցիներից, չի խոսում պատժամիջոցների դադարեցման մասին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ