Ստյոպա Սաֆարյանը հերքում է. «ժառանգություն»-ը իր տեղերը ՀՀԿ–ին չի տվել
Հասարակություն
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, «Ժառանգություն»-ը 50 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿ-ին: Լուրեր.com-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը միանգամից հերքեց այս լուրերը՝ նմանատիպ հրապարակումները որակելով սադրանք։
«Միգուցե լինեն տեղեր, որտեղ «Ժառանգությունը» հանձնաժողովի լիցենզավորված անդամներ չունենա։ Խոսքը վերաբերում է շրջաններին, որտեղ բաց մնա և համաձայն Ընտրական օրենսգրքի ընտրատարածքային հանձնաժողովը ձևավորի, բայց «Ժառանգություն»-ը իր կողմից չի առաջադրել և ոչ մեկին, որոնք կլինեն այլ կուսակցության անդամ: Նորից եմ կրկնում, որ միգուցե կլինեն տարածքներ, որտեղ «Ժառանգություն»-ը լիցենզավորված անդամներ չունի: Հիմա օրենքի կարգն այնպիսին է, որ միայն լիցենզիա ունեցող մարդիկ կարող են լինել, իսկ որոշ շրջաններում հնարավաոր է, որ ամբողջ տարածքը չծածկվի։ Նման դեպքերում բաց տեղերը լրացվում են ընտրատարածքային հանձնաժողովի կողմից, և դա էլ արտախորհրդարանական ընդդիմության և իշխանության համատեղ գործունեության արդյունքն է, որի պատճառով մենք ընտրատարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովներում կորցրեցինք մեր անդամներին, և արդյունքում նման դժվարություններ ի հայտ եկան: Շնորհավորում ենք արտախորհրդարանական ընդդիմությանը», - նշեց Ստյոպա Սաֆարյան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը