Օբաման YouTube–ի միջոցով դիմել է Սուդանի երկու հանրապետությունների ղեկավարներին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սուդանի և Հարավային Սուդանի ղեկավարներին կոչ է արել դադարեցնել սահմանային հակամարտությունը Հեգլիգ շրջանի շուրջ, հաղորդում է BBC Russian–ը։
«Սուդանի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները և ռմբակոծությունը Հարավային Սուդանի շրջանների ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Հարավային Սուդանի կառարավարությունը պետք է վերջ տա Սուդանում զինված խմբերին աջակցելուն», - ասել է Օբաման YouTube-ով հեռարձակվող տեսանյութում։
Երկու երկրների միջև հակամարտությունը փակուղում է հայտնվել տասը օր առաջ, երբ Հարավային Սուդանը շրջափակել է Հեգլիգ շրջանը, որտեղ գտնվում են Սուդանի նավթային պաշարները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)