Քաբուլում հինգ ահաբեկիչ է ձերբակալվել, որոնց մոտ եղել է տասը տոննա պայթուցիկ սարք
Աշխարհ
Աֆղանստանի անվտանգության ուժերը Քաբուլում ձերբակալել են հինգ զինյալ գրոհայինների, որոնց մոտ եղել է 10 տոննա պայթուցիկ սարք, հաղորդում է BBC Russian–ը՝ հղում անելով Աֆղանստանի անվտանգության ուժերին։
Ձերբակալությունը տեղի է ունեցել անցած կիրակի, սակայն չի հրապարակվել՝ հետաքննության շահերից ելնելով։
Բացի այդ, Աֆղանստանի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալկվածներից երկու թալիբները խոստովանել են, որ աշխատել են Պակիստանի հետախուզությունում։
Պայթուցիկ սարքերը գտնվել են 400 պայուսակներում, որոնք էլ իրենց հերթին թաքցված են եղել բեռնատարում գտնվող կարտոֆիլի պարկերում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ