Walt Disney Studios–ի ղեկավարը հրաժարական է տվել 250 միլիոն դոլար արժողությամբ ֆիլմի նկարահանումը տապալելու պատճառով
ԱՄՆ
Ուոլթ Դիսնեյ ստուդիայի (Walt Disney Studios) տնօրեն Ռիչ Ռոսը մեկ ամսից կհեռանա զբաղեցրած պաշտոնից «Ջոն Կարտեր» ֆիլմի նկարահանումը տանուլ տալու համար, որը դարձել է ընկերության խոշորագույն անհաջողությունը, հաղորդում է BBC–ն։
Էլեկտրոնային նամակում նա բացահայտել է իր հեռանալու պատճառները և նշել. «Ես չեմ հավատում, որ այսուհետ կարող եմ ստանձնել ընկերության ղեկավարի դերը»։
Walt Disney Studios–ը դեռ չի հայտարարել է ընկերության նոր ղեկավարի անունը։
Disney ընկերությունում Ռոսն աշխատել է 15 տարի, իսկ Walt Disney Studios-ի ղեկավար է նշանակվել 2009–ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)