Ամերիկացի ուսանողին հեռացրել են քոլեջից Բրեյվիկին պաշտպանելու համար
ԱՄՆ
Մասաչուսեթսում կաթոլիկների քոլեջի ուսանողին հեռացրել են նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին հրապարակավ պաշտպանելու համար, հաղորդում է Associated Press–ը։
Ինչպես նշել է քոլեջի ղեկավարությունը, 23-ամյա Քևին Ֆորթսի մուտքը քոլեջի տարածք տեսանելի ապագայում արգելվել է։ Քոլեջի ղեավարությունը նշել է, որ Ֆորթսը, որպես ԱՄՆ քաղաքացի իրավունք ունի ազատ կամքի արտահայտման, սակայն նրա գործողություններն «անհրաժեշտ է ստուգել»։
Նշենք, որ ապրիլի 18–ին ամերիկացի ուսանողը նորվեգական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բրեյվիկին «նեոնացիստ չի՛ համարում, ինչպես նրան բնորոշում են լրատվամիջոցները», այլ համարում է «ազգայնական և հայրենասեր», որը պայքարում է «մշակութային Մարքսիզմի և Նորվեգիայում իսլամի տարածման դեմ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)