«Հղի տղամարդը» բաժանվել է կնոջից
ԱՄՆ
Թոմաս Բիթին (Thomas Beatie), որն ավելի շատ հանրությանը հայտնի է «հղի տղամարդ» մականվամբ, բաժանվել է կնոջից: Այս մասին Թոմասը հայտնել է ամերիկյան հեռուստատեսության եթերից:
Թոմասն ու նրա կինը` Նենսին, 9 տարի ապրել են համատեղ կյանքով: Այդ ընթացքում նրանք 3 երեխա են ունեցել, սակայն բոլոր 3 երեխաներին էլ ծննդաբերել է ընտանիքի «հայրը»:
Բանն այն է, որ Նենսին չի կարողացել հղիանալ, քանի որ սուր հիվանդության հետևանքով հեռացրել էին նրա արգանդը: Եվ քանի որ Բիթին, որն անցյալում իրականում կին է եղել, որոշել է մի շարք վիրահատությունների դիմել, որոնց արդյունքում էլ նրան հաջողվել է մայրանալ: 2008-ին Բիթին ծննդաբերել է: Չնայած որ նա վիրահատությունների վրա մեծ գումարներ է ծախսել, բայց այնուհետև նաև մեծ գումարներ է վաստակել իր «արտասովոր հղիության» շնորհիվ: Միայն People ամսագրի հետ կնքած պայմանագրով նա 300 հազար ԱՄՆ դոլար է վաստակել` իր դստեր հետ լուսանկարների դիմաց:
Սակայն, նրա կինը, հավանաբար արդեն հոգնել է` փնտրելով այն հարցի պատասխանը` իրականում տղամարդու հետ է ամուսնացած, թե` կնոջ, և որոշել է առանձին ապրել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)