Սեքս սկանդալի պատճառով աշխատանքից հեռացված Օբամայի անվտանգությունն ապահովող գործակալների թիվը կրկնապատկվել է
ԱՄՆ
ԱՄՆ գաղտնի ծառայության երեք գործակալներ, որոնք Կոլումբիայում սեքս սկանդալի մասնակից են, նախօրեին հրաժարական են տվել, հաղորդում է France-Presse-ը։ Այսպիսով, սկանդալի պատճառով աշխատանքից հեռացված Բարաք Օբամայի անվտանգությունն ապահովող գաղտնի գործակալների թիվը դարձավ վեց։
Մինչդեռ, Սպիտակ տան անանուն աղբյուրը հաղորդել է, որ ուրբաթ օրը միջադեպի հետ կապված Օբաման հանդիպել է գաղտնի ծառայության ղեկավար Մարկ Սալիվանի հետ, սակայն առանձնազրույցի մանրամասները գաղտնի են պահվում։ Ավելի վաղ Օբաման դեպքի առնչությամբ հայտարարել էր, որ որևէ մեկին չի հեռացնի աշխատանքից՝ մինչև հետաքննության պաշտոնական հրապարակումը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգությունն ապահովելու նպատակով Կոլումբիա մեկնած 12 գործակալներ մեղադրվում են մարմնավաճառների ծառայություններից օգտվելու և սեքս սկանդալում հայտնվելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)