Հրդեհ Ռուսաստանի Տիխոն գյուղի ծերանոցում. մահացել է 4 մարդ
Ռուսաստան
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ չորս մարդ է մահացել հոկտեմբերի իննին Կոստրոմայի շրջանի Տիխոն գյուղի ծերանոցում: «Փլվածքների տակից ևս երկու մարդու դի հայտնաբերվելուց հետո մահացածների թիվը վերջին հաշվով կազմել է չորս հոգի»,- հայտարարել է ԱԻՆ-ը: Հրդեհը բռնկվել է երեկ գիշերը՝ բնակչության սոցիալական աջակցության Վոխոմյան համալիր կենտրոնում: Այդ պահին շենքում եղել են տասներեք տարեց մարդիկ ու սանիտարուհին: Վերջինս էլ նկատել է բռնկվող հրդեհը:
Շենքից էվակուացվել են տասը մարդ, նրանք գտնվում են Վոխոմի հիվանդանոցում, նրանց վիճակը կայուն է: Ըստ վերջնական տվյալների, կրակը բռնկվել է այցելուներից մեկի ծխախոտից: Այս գործով հարուցված է քրեական գործ անզգուշության ու ընդհանուր կարգի չպահպանման առումով, որի արդյունքում մահացել է երկուսից ավել մարդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)