The Telegraph. Զարգացած երկրները պատասխանատու են համաշխարհային տնտեսության համար
Աշխարհ
«Առավել զարգացած պետությունները հատուկ պատասխանատվություն են կրում միջազգային հանրության առջև համաշխարհային տնտեսության ամրապնդման և վստահության վերականգնման հարցում»,– ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը՝ Պեկինում տեղի ունեցած տնտեսական ֆորումի ժամանակ։
Ըստ ԱՄՀ ղեկավարի՝ ֆինանսա-տնտեսական ռիսկերը հաղթահարելու վերաբերյալ միասնական դիրքորոշման բացակայությունը և գլոբալ մարտահրավերների աճը կարող է հանգեցնել գլոբալ տնտեսության մեջ վերջին տասնամյակի ձեռք բերած հաջողությունների կորստին։ «Պետությունների տնտեսական փոխհամագործակցության աճի ֆոնին՝ ոչ մի երկիր կամ տարածաշրջան չի կարող լուծել իր ֆինանսա–տնտեսական խնդիրները միայնակ»,– ասել է Լագարդը։ Ի թիվս այլ խնդիրների, զարգացած երկրների տնտեսություններում Լագարդն ընդգծել է գործազրկության բարձր մակարդակը և ֆինանսական շուկաների անկումը։ Լագարդը նշել է, որ եթե իրենք չգործեն միասին, բոլոր երկրները կմտնեն ֆինանսական անկայունության և համաշխարհային տնտեսության պահանջարկի փլուզման անորոշության նոր փուլ։ Ըստ ԱՄՀ տնօրենի՝ իրենք առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Ասիայում տիրող իրավիճակին։ Ըստ նրա՝ ԱՄՀ ղեկավարությունը պետք է պատրաստ լինի տարածաշրջանում վատթարացնող տնտեսական ցնցումները հաղթահարելու ուղղությամբ և համապատասխան միջոցներ ձեռնարկի այն հաղթահարելու համար։ Որպես այդպիսին՝ Լագարդը կոչ է արել մեղմացնել հարկային բեռը, ստեղծել տարածաշրջանային ֆինանսական պահուստային ֆոնդ և ապաակտիվացնել կենտրոնական բանկերի գործառույթները։ «Ասիական երկրները պետք է պատրաստ լինեն ցանկացած փոթորկի, պետք է հավասարակշռված որոշումներ կայացնեն՝ խուսափելու նոր ֆինանսա–տնտեսական «փոթորիկներից» և ֆինանսական կայունության ռիսկերից»,- ասել է ԱՄՀ ղեկավարը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ