Դիարբեքիրում աղբամաններն արգելվել են
Թուրքիա
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարել է, որ քաղաքում, անվտանգության նկատառումներից ելնելով, բոլոր աղբամանները հանվելու են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը: Նահանգապետարանից արած հայտարարության մեջ նշվում է, որ աղբամաններում կարող են տեղադրվել ռումբեր, ինչից խուսափելու համար էլ դրանք քաղաքում կարգելվեն:
Նման արգելք Դիարբեքիրում դրվել է նաև 1990 թվականին: Քաղաքում շուրջ 10 տարի կիրառումից հանվել էին բոլոր աղբամանները: Արգելքը հանվել էր միայն 2000 թվականին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան