Յուլյա Տիմոշենկոն հրաժարվում է բուժզննում անցնել
Աշխարհ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կալանավայրից հիվանդանոց փոխադրվելուց հետո հրաժարվում է հիմնական բուժզննություն անցնել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Ռաիսա Մոիսեյենկոն:
«Առավոտյան նրա մոտ են մտել բժիշկն ու միջազգային բժշկական հանձնաժողովի ներկայացուցիչները: Այսօրվա դրությամբ Տիմոշենկոն, ցավոք, մինչև իր փաստաբանին հանդիպելը հրաժարվում է ավելի մանրազնին բուժզննումից»,- ասել է նա;
Մոիսեյենկոն նաև հայտնել է, որ երկրորդ դատապատյալը, որը Տիմոշենկոյի հետ միասին փոխադրվելէ հիվանդանոց, բուժզննումից չի հրաժարվում:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Մոիսեյենկոն, հիմնվելով նախնական բուժզննման արդյունքների բացակայության վրա, դժվարացել է պատասխանել, թե ինչքան ժամանակ է հարկավոր Տիմոշենկոյի բուժման համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ