Թուրքիայի փոխվարչապետը հայտնել է երկրում ավելի քան երկու միլիոն սիրիացի փախստականի գտնվելու մասին
Թուրքիա
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է երկրում գտնվող սիրիացի փախստականների թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, փոխվարչապետի տվյալներով' երկրում այս պահին գտնվում է 2 միլիոն 225 հազար 147 սիրիացի փախստական:
ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալներով' Թուրքիայում բնակվում է 1 միլիոն 939 հազար 999 փախստական, Լիբանանում' 1 միլիոն 113 հազար 941, Հորդանանում' 628 հազար 887, Իրաքում 248 հազար 503, իսկ Եգիպտոսում' 132 հազար 375:
Հայտնի The Econimist պարբերականը օրերս հրապարակել էր նոր զեկույց, համաձայն որի Հայաստանը Եվրոպայի երկրներից 3-րդն է ընդունած սիրիացի փախստականների թվով: Հայաստանից առաջ են միայն Գերմանիան և Շվեդիան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)