Պակիստանում վթարի ենթարկված օդանավի սեփականատիրոջն արգելել են հեռանալ երկրից
Աշխարհ
Պակիստանի ոստիկանությունն արգելել է Bhoja Airline ավիաընկերության սեփականատիրոջը հեռանալ երկրից` ուրբաթ այդ ընկերությանը պատկանող օդանավի վթարի պատճառով, հաղորդում է BBC–ն։
Boeing 737-200 օդանավում եղել է 127 ուղևոր։ Նախնական տվյալներով, ուղևորներից ոչ ոք չի փրկվել։
Իրավապահ մարմիններն արդեն առգրավել են ընկերության օդանավի փաստաթղթերը։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, Bhoja Airline ավիաընկերության տնօրինության տակ եղել է չորս օդանավ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ