Սամվել Ֆարմանյանն ընդունել է Վլադիմիր Կարապետյանի՝ ուղիղ եթերում բանավիճելու առաջարկը
Հասարակություն
Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հանրապետական կուսակցությունից առաջադրված Սամվել Ֆարմանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում արձագանքել է նույն ընտրատարածքում ինքաառաջադրված Վլադիմիր Կարապետյանի՝ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումները միասին դիտելու փոխարեն ուղիղ եթերով հեռուստաբանավեճն իբրև առաջնային անհրաժեշտություն դիտելու կոչին:
Ֆարմանյանը գրել է, որ երեկ Հ2-ի եթերում ընդունել է բանավեճի առաջարկը և պատրաստ է ապրիլի 26-ին Վլադիմիր Կարապետյանի հետ բանավիճել Արմնյուզ հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Թեկնածուն սոցցանցում թողած իր գրությունում նաև գոհունակություն է հայտնել մինչ այս պահը Նոր Նորքի N 2 ընտրատարածքում քարոզարշավի ընթացքից և իր մրցակցին առաջարկել է ապրիլի 24-ին միասին առաջնորդել Նոր Նորք համայնքի աջակիցների երթը Ծիծեռնակաբերդ՝ միասին խնկարկելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը