Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները կվատթարացնեն ԱՄՆ–ի հետ հարաբերությունները. Լեոն Պանետա
ԱՄՆ
Հյուսիսային Կորեայի նոր միջուկային փորձարկումներն ավելի կբարդացնի ԱՄՆ–ի հետ այդ երկրի իշխանությունների հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան CNN-ին տված հարցազրույցում։
Պանետան նաև պատասխանել է հաղորդավարի հնչեցրած այն հարցին, թե ԱՄՆ ինչպես կվարվի, եթե Հյուսիսային Կորեան «ստորգետնյա միջուկային փորձարկումներ կատարի»։
«Դա կրկին մի նոր սադրանք կլինի և ավելի կվատթարացնի ԱՄՆ–ի և այդ երկրի միջև հարաբերությունները։ Ես չեմ պատրաստվում պատասխանել, թե ինչպես կարձագանքենք դրան, սակայն պարզ է, որ Պենտագոնը պատրաստ է ցանկացած իրավիճակի», – ասել է Պանետան։
Պանետան, խոսելով Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին 30 հազարանոց ամերիկյան զորք տեղակայելու մասին, նշել է, որ այդ տարածաշրջանը աշխարհի ամենավտանգավոր կետերից է։
«Գիտեք, այդ աշխարհամասում պատերազմ սկսկելու համար մի քայլ է մնում, և մենք պետք է շատ զգույշ լինենք», – ասել է Պենտագոնի ղեկավարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)