«Փոքրիկ Իշխան»-ը ստեղծագործության հիման վրա կբեմադրվի նեկայացում
Գիտություն և Մշակույթ
Այս օրերին Հովհաննես Թումանյանի թանգարանում գործող «Ռոտոնդա» թատերախումբը Մարինե Ասատրյանի ղեկավարությամբ պատրաստում է նոր ներկայացում' երեխաների սիրելի Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխան»-ը:
Ներկայացման դերակատարները թատերախմբի մասնակիցներն են, որոնք մայրաքաղաքի տարբեր դպրոցների աշակերտներ են: Երեխաները ծանոթանում, քննարկում են ստեղծագործությունը այնուհետև նոր անցնում են աշխատանքի: Նրանց համար ավելի հետաքրքիր և խորհրդավոր են անցնում փորձերը, քանի որ թանգարանում պտտվում է Թումանյանի «պատրանք-տեսիլքը», որ վերջերս է ներկայացվել այցելուներին:
Ներկայացումը հանդիսատեսին կներկայացվի ամռան վերջին կամ ամենաուշը աշնան սկզբին: Որպես բեմ կօգտագործվի թանգարանի այգին և կիրականացվի մանկական իսկական հրավառություն: Նաև մեծ հույս կա, որ ներկայացումը կնպաստի երեխաներին սովորելու՝ «փոքրիկ քայլերի արվեստը»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում