Փակվել է աշխարհի ամենակոպիտ մատուցողներ ունեցող ռեստորանը
ԱՄՆ
Սան Ֆրանցիսկոյում, փակվել է «In Sam» ռեստորանը, որն աշխարհում հայտնի է իր կոպիտ մատուցողներով, հաղորդում է Associated Press–ը։
Սեփականատերը հայտնել է, որ ռեստորանը փակում է վերահսկող մարմինների կողմից պահանջվող անվտանգության բարձր չափանիշների և սանիտարական նորմերը խախտելու համար։
Սան Ֆրանցիսկոյի չինական թաղամասում գտնվող «In Sam» ռեստորանն մոտ 100 տարի է` գործում է… Այնտեղ հիմնականում ներկայացվել է չինական խոհանոցը։
20-րդ դարի երկրորդ կեսին այդ ռեստորանում Էդզել Ֆորդ Ֆունգ անունով մի մատուցող է աշխատել, որը հայտնի է եղել հաճախորդների նկատմամբ կոպիտ վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյել, ծեծել, ափսեներով հարվածել է, նույնիսկ դժգոհել է քիչ հավելավճար տալու համար։
Նրա անունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ այնտեղ այցելել է լրագրողական «Փուլիցերյան» մրցանակի արժանացած Հերբերտ Քաենը, որը նաև San Francisco Chronicle գրքի հեղինակն է։ Նա հաճախ է այցելել այդ ռեստորան և զրուցել մատուցողի հետ, որից հետո նա այդ զրույցների մասին հիշատակել է իր հեղինակած գրքում։ Հենց այդ գրքում է հեղինակը Ֆունգին անվանում «աշխարհի ամենակոպիտ մատուցողը», ինչից հետո այդ ռեստորանը Սան Ֆրանցիսկո այցելող զբոսաշրջիկների համար դարձել է սիրելի այցելավայր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)