ԱՄՆ-ում ուսուցչուհուն ազատել են աշխատանքից՝ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում նկարահանվելու պատճառով
ԱՄՆ
Կալիֆորնիայի «Հեյդոկ» դպրոցի ուսուցչուհի Ստեյսի Հալասը ազատվել է աշխատանքից այն բանի համար, որ երիտասարդ տարիքում նկարահանվել է պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմերում, հաղորդում է Lenta.ru–ն։
Բնագիտության 31-ամյա ուսուցչուհուն աշխատանքից ազատելու մասին որոշումը դպրոցական խորհուրդն ընդունել է միաձայն։ Հալասի «նախկին աշխատանքի» մասին հայտնի է դարձել ավագ դասարանների աշակերտների շնորհիվ, որոնք համացանցում գտել էին ուսուցչուհու մասնակցությամբ կադրեր՝ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերից:
Որպես ապացույց՝ դպրոցի ղեկավարությունը ներբեռնել է տվյալ ֆիլմն իրենց բջջային հեռախոսների մեջ և ներկայացրել տեղական իշխանություններին: Այնուհետև, նրանք պահանջել են ազատել աշխատանքից Հալասին և տեղեկացրել այդ մասին դպրոցի աշակերտների ծնողներին: Նշենք նաև, որ Հալասն իր տրամադրության տակ դեռևս 30 օր ժամանակ ունի՝ դպրոցական խորհրդի որոշումը բողոքարկելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)