ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցը Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունը Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվում Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ Փաշինյան Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Փաշինյան ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Խոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բաց 

Մեկնարկել է «Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը

Հասարակություն

Այս տարի Իմունիզացիայի եվրոպական շաբաթն անցկացվում է ապրիլի 21-27-ը:

«Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնության անցկացման մտահղացումը ծնվել է 2004 թվականին: Ամենամյա միջոցառման գերխնդիրը պատվաստումների մասին հանրային իրազեկության բարձրացումն է և պատվաստման ենթակա յուրաքանչյուր անձին կառավարվող վարակիչ հիվանդություններից պատվաստումների միջոցով զերծ պահելն է: Նախաձեռնության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես բնակչության առավել խոցելի խմբերին:

Մարդկությունը մշտապես պայքարում է հազարավոր կյանքեր խլող վարակների ու բազմապիսի հիվանդությունների դեմ:

Ակնհայտ է, որ իմունականխարգելումն առողջապահության տնտեսապես բարձր արդյունավետ ռազմավարություններից է:

Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր պատվաստումներով կանխարգելվող վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչև դրանց վերացումը, որի հետևանքով կտրուկ նվազեց ինչպես ընդհանուր կառավարելի հիվանդություններով հիվանդացությունը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Այս նվաճումները մարդկանց մեջ ձևավորեցին կարծիք, որ այլևս անհրաժեշտություն չկա պատվաստումներ կատարել հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեմ: Նման կարծիքը խիստ վտանգավոր է, քանի որ ծնողներին կարող է հետ պահել երեխային պատվաստման տանելուց: Միշտ պետք է հիշել, քանի դեռ հիվանդության հարուցիչը գոյություն ունի բնության մեջ և շրջանառում է շրջապատում' պետք է զգոն լինել և պատրաստ լինել դիմակայելուն:

Հիշենք 2010 թվականին Տաջիկստանում պոլիոմիելիտի բռնկումը, որը տարածվեց նաև հարևան երկրներում և մոտ 500 մարդու հաշմանդամության և 29 մարդու մահվան պատճառ դարձավ:

Այս օրերին աշխարհի շատ երկրներում (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա և այլուր) լուրջ խնդիր է կարմրուկը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով կանխարգելիչ պատվաստումների միջոցով յուրաքանչյուր տարի փրկվում է ավելի քան 3 միլիոն մարդու կյանք, միլիոնավոր մարդկանց մոտ կանխվում է վարակիչ հիվանդության և հաշմանդամության զարգացումը: Յուրաքանչյուր ոք պատվաստման վերաբերյալ երկմտելուց առաջ պետք է քաջ գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային լուրջ անբարեհաջող դեպքի առաջացման ռիսկը: Այսպես՝ ըստ վիճակագրության մոտ 1000 կարմրուկով հիվանդից մեկի մոտ զարգանում է էնցեֆալիտ, մինչդեռ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ մոտ մեկ միլիոն համակցված պատվաստումից մեկի մոտ կարող է զարգանալ հետպատվաստումային էնցեֆալիտ:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80 000 դեեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում և ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, բնակչության տեղաշարժի աճն ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ դեպի արտերկրներ, նպաստավոր պայմաններ են ստեղծում վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման համար: Կանխարգելիչ պատվաստումների շնորհիվ, ներկայումս հանրապետությունում չեն արձանագրվում այնպիսի կառավարելի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են դիֆթերիան, նորածնային փայտացումը, պոլիոմիելիտը, կարմրուկը, կարմրախտը: Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի նվաճումներից է վերջին տարիներին կառավարելի վարակիչ հիվանդությունների պատճառով մանկական մահացության զրոյական մակարդակը:

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ Հայաստանում կառավարվող վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներն իրականացվում են ծննդատներում և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում տարիքային որոշակի խմբերի շրջանում: Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում յուրաքանչյուր երեխայի հաշվառվելուց հետո ծնողին տրվում է պատվաստման քարտ, որտեղ մանրամասնորեն ներկայացված են պատվաստանյութերի անվանումները, ներմուծման ժամկետները: Ծնողների համար քարտի մեջ գրառում է կատարվում երեխայի նախորդ և հաջորդ պատվաստումների մասին:

Խստորեն հետևեք պատվասման օրացույցին, միայն ժամանակին արված պատվաստումը կպաշտպանի ձեր երեխային ծանր ու վարակիչ հիվանդություններից:

Այսօր Հայաստանում կան բոլոր նախապայմանները պատվաստանյութերն առանց վնասելու պահպանելու և տեղափոխելու համար: Հանրապետության տարածքում պատվաստանյութերի տեղափոխումն իրականացվում է սառնարան-պայուսակներով, որտեղ 24-ից մինչև 48 ժամ պահպանվում է անհրաժեշտ՝ 2-ից 8 ջերմաստիճանը: Հարկ է նկատել, որ սահմանված ջերմային նորմյից և՛ բարձր, և՛ ցածր ջերմաստիճանը կարող է վնասել պատվաստանյութը, ինչի արդյունքում այն կորցնում է իր հիմնական հատկությունը: Բուժհիմնարկներում պատվաստանյութերը պահվում են հիմնականում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից տրված սառնարաններում: Նմանատիպ սառնարաններով ապահովված են մայրաքաղաքի բոլոր ծննդատներն ու պոլիկլինիկաները, ինչպես նաև մարզային կենտրոնական բուժհիմնարկները: Թե պետության և թե միջազգային կազմակերպությունների կողմից գնված բոլոր պատվաստանյութերը համապատասխան արտոնագրեր ունեն, որոնցով փաստվում է, որ տվյալ պատվաստանյութը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված չափորոշիչներին:

Մի մոռացեք ժամանակին այցելել ձեր տեղամասային պոլիկլինկա:

Հիշեք պատվաստումը վարակիչ հիվանդություններից ապահով պաշտպանության միակ միջոցն է:

Ժամանակին արված պատվաստումը կպաշտպանի երեխային վարակիչ հիվանդություններից՝ առաջացնելով կայուն դիմադրողականություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակ
Ամենադիտված