Ֆրանսիան սպառնացել է Իրանին
Աշխարհ
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ալեն Լյուպեն զգուշացրել է Իրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների հնարավոր կիրառման մասին, եթե պաշտոնական Թեհրանը շարունակի հաշվի չառնել միջազգային հանրության պահանջները միջուկային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ։ Ըստ Լյուպեի՝ Ֆրանսիան պատրաստ է Իրանի նկատմամբ կիրառել աննախադեպ պատժամիջոցներ, եթե Թեհրանը շարունակի մերժել միջուկային ծրագրի շուրջ միջազգային կառույցների հետ համագործակցելու առաջարկները։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԵ) հայտարարել էր, որ պատրաստվում է կոշտ զեկույցով հանդես գալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Հաղորդում է france24 լրատվականը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ