«Կինոշոկ» բաց կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերի ցուցադրություն` Երևանում
Գիտություն և Մշակույթ
Ս. թ. ապրիլի 21-23-ը Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի 27-րդ նիստի շրջանակներում ապրիլի 20-ին և 21-ին Մոսկվա կինոթատրոնում և «Մոսկվայի տանը» տեղի կունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ անցկացվող «Կինոշոկ» կինոփառատոնի «ԱՊՀ 20-ամյակին նվիրված» հոբելյանական եզրափակիչ կինոծրագրի ներկայացումը:
Ներկայացվեց «Կինոշոկ» բաց կինոփառատոնի հոբելյանական ծրագիրը' մրցանակակիր 4 ֆիլմ.
Վլադիմիր Խոտինենկոյի «Մակարով» /1993 թ., Ռուսաստան/,
Յուսուֆ Ռազիկովի «Հռետորը» /1999 թ., Ուզբեկստան/,
Ռուսթեմ Աբդրաշևի «Վերածննդի կղզի» /2004 թ., Ղազախստան/,
Բարտաս Շարունասի «Եվրազիացին» /Լիտվա/ ֆիլմերը:
Միջոցառմանը մասնակցում էին նախագծի կազմակերպիչներ Վերա Մուսատովան, «Հռետորը» ֆիլմի ռեժիսոր Յուսուֆ Ռազիկովը, «Եվրազիացին» ֆիլմի դերասանուհի Կլավդիա Կորշունովան, «Վերածննդի կղզի» ֆիլմի դերասան Մինտայ Ուտեպբերգենովը և ուրիշներ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում