Վիետնամում տարածվում է գիտությանն անհայտ մահացու մաշկային հիվանդություն
Աշխարհ
Վիետնամի իշխանությունները մտադիր են միջազգային հանրությունից օգնություն խնդրել՝ մինչ այժմ անհայտ մաշկային հիվանդության դեմ պայքարելու համար: Հիվանդությունն արդեն իսկ խլել է 19 մարդու կյանք, հաղորդում է NEWSru.com-ը:
Հիվանդությունը, որի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, սկսել է տարածվել երկրի կենտրոնական հատվածում գտնվող Կուանգնգայ նահանգում: Դրա ախտանշաններն արդեն արտահայտվել են 170 մարդու մոտ: Հիվանդությունն ուղեկցվում է լյարդի գործունեության խանգարմամբ և այլ օրգանների ախտահարմամբ:
Առաջին անգամ նման ախտանիշներով հիվանդության մասին լուրը տարածվել է 2011-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում, սակայն այն ժամանակ համաճարակի բռնկումը դադարել էր: Ընացիկ տարվա մարտին այն նորից կրկնվել է:
Տասնյակ հիվանդներ բուժում են ստանում լեպրոզորիայում, որը տեղակայված է հարևան նահանգում: Բժիշկների խոսքերով, հիվանդությունը բուժվում է նախնական փուլերում, սակայն այն դժվար է կանգնեցնել ավելի ուշ շրջաններում:
Վիետնամի տպագիր մամուլում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ հիվանդությունը կապված է ինչ-որ քիմիական նյութի տարածման հետ, սակայն երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հետազոտությունների պատասխանները դեռևս չեն ստացվել, ուստի կոչ է արել ենթադրությունները թողնել մի կողմ և սպասել ևս 10 օր:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ