Թուրքիայում ՃՏՊ-ի հետևանքով 13 մարդ է զոհվել
Թուրքիա
Թուրքիայի Նիղդե նահանգում սարսափելի ավտոճանապարհային պատահարի հետեւանքով 13 մարդ զոհվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, առևտրի համար օգտագործվող թեթև տրանսպորտային միջոցը Նիղդեին կից Բոր քաղաքին մոտ գտնվող Օբրուք գյուղի մոտակայքում բախվել է մարդատար ավտոմեքենայի: 11 մարդ տեղում է զոհվել, երկու ծանր վիրավոր մահացել են հիվանդանոցի ճանապարհին, մի քանի ուղեւորներ էլ վնասվածքներ են ստացել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)