Ծառատունկ Ծիծեռնակաբերդում
Հասարակություն
Այսօր Ծիծեռնակաբերդում Նուբարաշենի նոր կազմավորված հրետանային բրիգադի զինվորների նախաձեռնությամբ իրականացվեց ծառատունկ :
Հինգերորդ կորպուսի հոգևոր սպասավոր Հովհաննես Սարկավագի խոսքերով այսօր զինվորների հետ միասին փորձել են մասնակցել Աստծո արարչագործությանը.
«Աստված ստեղծեց մարդուն, բնությունը և մենք, այս կերպ մասնակից ենք Աստծո արարչագործությանը»,–ասաց Հովհաննես Սարկավագը:
Այս օրը համընկել է Երկրի օրվա հետ։ Զինվորները ծառատունկ իրականացնելով նաև հարգել են Եղեռնի զոհերի հիշատակը:
Բանակային ողջ կազմը մասնակցեց ծառատունկին: Ծառատունկն իրականացվեց Պաշտպանության նախարարության և «Հայ անտառ» կազմակերպության աջակցությամբ:
Զինվորները նշեցին, որ իրենց զորամասում էլ են իրականացնում ծառատունկ ու այսուհետ, նման բնապահպանական կոնտեքստով ակցիաները կլինեն պարբերաբար:
Աստղիկ Շահինյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը