Ընտրությունները շոու են. Արտյուշ Շահբազյան
Հասարակություն
«Ես կարող եմ փաստել, որ միակ ուժը, որը խոսում է կոնկրետ ծրագրերից և հստակ ծրագիր է ներկայացնում, Դաշնակցությունն է»,- երեկ Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսքի իրավունք» հաղորդման ժամանակ, խոսելով ՀՅԴ քարոզարշավից, ասաց ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պատգաավոր Արտյուշ Շահբազյանը:
«Ի վերջո, ընտրությունները շոու են: Սա թույլ է տալիս, որպեզի շատ չոր չլինի հարաբերությւոնները` իջնել, մարդկանց հետ զրուցել, կատակ անել, բայց առաջին բաժինը մեզ համար բավական լուրջ բաժին է, որտեղ մենք ծրագրեր ենք ներկայացնում, որտեղ փորձում ենք ժողովրդին փոխանցել, թե ինչպես ենք տեսնում Հայ ստանի զագրացումը», - նշեց Արտյուշ Շահբազյանը:
Խոսելով ՀՅԴ-ի այս տարվա ծրագրի և նախորդ տարիների ծրագրի միջև տարբերություններից՝ վերջինս նշեց, որ
ապահովված է այդ ծրագրերի շարունակականությունը:
«Մենք մնում ենք նույն ուղեգծի մեջ, բայց, անշուշտ, հինգ տարվա մեջ երկրում փոփոխություններ են տեղի ունեցել, ինչ-ինչ վերանայումներ ենք կատարել՝ նկատի ունենալով, որ այսօր, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում ինչ շեշտադրումներ պետք է արվի, տնտեսության այլ ճյուղերում ինչ շեշտադրումներ պետք է արվեն: Ժամանակը խնդիրները կարծես թարմացրել է, բայց հիմնական ասելիքը իր շարունակականության մեջ մնում է նույնը», - նշեց ՀՅԴ ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը