Անդրեա Բոչելին` Ազատության հրապարակում
Գիտություն և Մշակույթ
Այսօր` ժամը 20.00-ին, Ազատության հրապարակում բացօթյա համերգով իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին կսկսի իր շրջագայությունը, որի ընթացքում մինչև տարվա վերջ Բոչելին համերգներով հանդես կգա Գերմանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Միացյալ Թագավորությունում:
«Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագրով երևանյան համերգին Բոչելին ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային և «Հովեր» երգչախմբերի հետ: Համերգն անցկացվում է «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի տոնական միջոցառումների շրջանակում:
Աշխարհահռչակ երգիչը ձայնագրել է 13 ալբոմ, հիմնականում օպերային ժանրում: People ամսագրի կողմից Բոչելին 1988 թվականին ճանաչվել է տարվա ամենագեղեցիկ 50 մարդկանցից մեկը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում