Աֆղանստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհվածների թիվը հասել է 26-ի
Աշխարհ
Աֆղանստանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքներն ու ջրհեղեղները 26 մարդու կյանք են խլել: Այս մասին է հայտնում տեղական Պաժվակ լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 14 զոհերի մասին: Տեղական իշխանությունների տվյալներով` 26 մարդ է զոհվել, ևս 3-ը համարվում են անհետ կորած, հարյուրավոր մարդիկ մնացել են անօթևան: Տնտեսությունը նույնպես լուրջ կորուստներ է կրել. մի քանի հազար գլուխ անասուն է սատկել, ոչնչացվել են հարյուրավոր հեկտարների ցանքատարածություններ և այգիներ:
Քաբուլ գետի վարարման հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել նաև Աֆղանստանի մայրաքաղաքում: Աֆղան օդերևութաբանների կանխատեսմամբ երկրի մի շարք շրջաններում անձրևները շարունակվելու են, ինչը կարող է հանգեցնել բնակչության շրջանում զոհերի թվի աճին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ